Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

ՈՒԵՖԱ-ի 2016-ի խորհրդանշական հավաքականը

ՈՒԵՖԱ-ի 2016-ի խորհրդանշական հավաքականը
06.01.2017 | 16:44

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է 2016-ի խորհրդանշական հավաքականը: Ընտրանին կազմվել է երկրպագուների վարկածով: Դարպասապահ` Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»), պաշտպաններ` Սերխիո Ռամոս («Ռեալ»), Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս»), Ջերոմ Բոատենգ («Բավարիա»), Ժերար Պիկե («Բարսելոն»).
կիսապաշտպաններ` Լուկա Մոդրիչ, Տոնի Կրոս (երկուսն էլ «Ռեալ»), Անդրես Ինիեստա («Բարսելոն»), հարձակվողներ` Անտուան Գիզման («Աթլետիկո»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Լիոնել Մեսսի («Բարսելոն»):

Դիտվել է՝ 1103

Մեկնաբանություններ